ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԲՀԿ-ի սպառնալիքը ՀՀԿ-ի «ականջին»

ԲՀԿ-ի սպառնալիքը ՀՀԿ-ի «ականջին»
07.02.2014 | 15:36

«Եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ՀՀԿ-ից ամենամեծ կտորը ականջը կմնա»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նկատելով, որ իշխանափոխությունն ասելով չի լինում: «Չորս ուժեր լրջագույն քաղաքական միավորման քայլ են անում, փոքր քայլերով շարժվում ենք առաջ: Կվերածվի՞ սա շատ ավելի լայն խնդիրներ ընդգրկող օրակարգի. եկեք առաջ չընկնենք: Մենք ասում ենք՝ մեր երկրում չպիտի լինի մեկ քաղաքական ուժի քաղաքական մենաշնորհ, բոլոր խնդիրները գալիս են դրանից: Բայց մի բան կարող եմ հստակ ասել` հաջորդ քառօրյայում չորս քաղաքական ուժերը հանդես կգան լրջագույն առաջարկով, որի մասին կտեղեկանաք քառօրյային ընդառաջ»,- նշեց պատգամավորը և անդրադարձավ գազի խնդրով ՀՀԿ-ի առաջարկին: Նաիրա Զոհրաբյանի վստահեցմամբ, իրենք ոչ մի ամբիցիա չունեն, կարող են և այդ հանձնաժողովում իրենց հուզող հարցերը բարձրաձայնել: «Եթե ՀՀԿ-ն ուզում է գազի խնդրով հանձնաժողով ստեղծել, քավ լիցի, թող ստեղծի, մենք կարող ենք դա ՀՀԿ կուսակցության անվան գազի հանձնաժողով անվանել»,-հեգնեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ